Կառավարությունը մշտական երկխոսության մեջ է տոնավաճառների, եւ մասնավորապես՝ ոսկու շուկայում առեւտուր իրականացնող ձեռներեցների հետ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հարցին պատասխանելով՝ փետրվարի 22-ին կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը՝ ավելացնելով, որ ցանկանում են ընդհանուր հայտարարի գալ, բայց ոսկու շուկայի ձեռներեցները պարզապես չեն ցանկանում հարկային դաշտում գործել։ «Պետք է հասկանալ, որ հարկերի վճարումն այս երկրում պարտադիր է»,-ասաց նախարարը՝ ավելացնելով, որ ձեռներեցները չեն ցանկանում նաեւ ամբողջությամբ ներկայացնել իրենց տարեկան շրջանառությունը։

Հիշենենք, որ այսօր առավոտյան ոսկու շուկայի առեւտրականները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ կառավարության շենքի առջեւ եւ պահանջում էին, որ իրենց ընդունի վարչապետը։