Քալիֆորնիայի համալսարանի մասնագետները Բերկլիում պարզել են, որ կարճատեւ սթրեսը լավ ազդեցություն է թողնում ուղեղի վրա։ Այդ թվում նաեւ բարձրանում է ուշադրության կենտրոնացումը եւ զգալիորեն բարելավվում են կոգնիտիվ ունակությունները։ Globalscience-ի հաղորդմամբ՝ գիտնականները նման եզրահանգմանն են եկել կրծողների վրա մի շարք փորձեր անելուց հետո։
Փորձարկումերի ընթացքում կենդանիներին կարճատեւ, բայց ծանր սթրեսի են ենթարկել։ «Ինչպես հաղորդում է Росбалт-ը, դրա արդյունքում առնետների մոտ բջիջների կրկնակի աճ է նկատվել, որոնք էլ հետո նեյրոնների են վերածվել։
Երկու շաբաթից գիտնականների զննումից հետո պարզվել է, որ խավարասերների մտավոր ունակություններն ավելացել են, իսկ հիշողությունը՝ զգալիորեն լավացել։
Փորձագետների պնդմամբ հենց սթրեսն է օգնում ադապտացվել շրջակա իրականությանն այն կենդանիներին, որոնք բնական միջավայրում են ապրում։
Կարճատեւ սթրեսը խթան է հանդիսանում մտավոր գործունեության համար եւ դրական կերպով է ազդում մարդու ներաշխարհի վրա։ Այնինչ խրոնիկական սթրեսը խոչնդոտում է նոր նեյրոննների առաջացմանը՝ նաեւ վատթարացնելով
հիշողությունը։ Դրանից բացի բարձրանում է որոշ լուրջ հիվանդությունների հավանականությունը։




























