Ինդոնեզական Աչեխ նահանգում, որտեղ շարիաթ է գործում, իսլամական քաղխորհրդի պատգամավորները որոշել են, որ տեղացի կանանց համեստության ապահվման համար, անհրաժեշտ է նրանց արգելել հոտ հանել` բարձր ձայներ արձակելով: Անձայն հոտ հանել կարելի է: Փողոցում կարգի պահպանմանը հետեւելու է հանրությունը, տանը` ամուսինը:

Քաղաքապետ Սեյիդ Յահյան լրագրողներին ասել է, թե «մահմեդական կանայք չեն կարող գազեր բաց թողնել, քանի որ դա հակասում է իսլամական ուսմունքին»: Հաղորդվում է, որ ինդոնեզական ֆեմինիստուհիները պատրաստվում են հանդես գալ այդ խտրական կանոնի դեմ:

Յահյան նշել է, թե նման արգելքը թույլ կտա պահպանել հասարակական բարոյականությունը: «Երբ դուք կին եք տեսնում, ով բարձր ձայնով գազեր է բաց թողնում, նա կորցնում է իր կերպարը եւ վերածվում տղամարդու: Բայց եթե նույն բանն անի առանց ձայն հանելու, նա չի կորցնի կանացի կերպարը»,- ասել է նա, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Քաղաքապետը նշում է, որ տեղացի կանայք շատ կարտոֆիլ եւ ոլոռ են ուտում, իսկ դա նպաստում է գազեր հանելուն: Ուստի հաճախ են բարձր ձայներ հանում գազարձակումից: Իհարկե, նրանք ի վիճակի չեն փոխել մարդու օրգանիզմի աշխատանքը, բայց «թող սովորեն օդը փչացնել առանց ձայների»: Առայժմ հայտնի չէ, թե ինչպես են պատժելու հասարակական կարգը նման կերպ խախտողներին: