Ամերիկյան «Time» ամսագիրը հրապարակել է 2013 թվականի աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց ցուցակը, որտեղ ներառվել են քաղաքական ու հասարակական գործիչներ, գիտնականներ ու շոու-բիզնեսի ներկայացուցիչներ:
«Առաջնորդներ» բաժնում Բարաք Օբամայի կողքին նշվել են նաեւ քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի եւ թուրքական «Նուրջուլար» կրոնական շարժման առաջնորդ Ֆեթհուլլահ Գյուլենի անունները:
Ցանկում կան նաեւ «կուռքեր», «տիտաններ», «պիոներներ» եւ «արտիստներ» բաժինները:
«Տիտաններ» բաժնում ընդգրկվել են ռեփեր Jay-Z-ն, շախմատիստ Մագնուս Կարլսենը, «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինը, Uniqlo ճապոնական հագուստ արտադրող Տադաշի Յանային, Հնդկաստանի ֆինանսների նախարար Պալանիապան Չիդանբարամը, բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը եւ այլն:
«Արտիստների» ցանկում են Քրիստինա Ագիլերան, դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը, ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը եւ այլն: «Կուռքերի» շարքում են Beyoncé-ն, Ջասթին Թիմբերլեյքը, հերցոգուհի Քեյթ Միդլթոնը:




























