Հարավային Կորեայի մեծությամբ երկրորդ քաղաքում` Պուսանում առաջիկայում արտառոց տեսարժան վայր է բացվելու: Սկսած հուլիսի 1-ից, այստեղ աշխատելու է Sky Walk-ը` ծովային ապակեպատ ճանապարհը: Այդ տեսարժան վայրով քայլելիս ջրի վրայով անցնելու պատրանք է ստեղծվում:

Ճանապարհը նախատեսվում է անցկացնել Օրյուկդո կղզուց հարավ` Իգիդե այգու տարածքում: Ճանապարհը 40 կմ անցնելու է ջրի վրայով: Կորեական զբոսաշրջային գործակալության տվյալներով, ճանապարհը կունենա U տառի տեսքը: Զբոսանքը անվճար կլինի, հաղորդում է Deartravel.ru-ն: