Կանադական «Montreal Gazette» պարբերականը հոդված է հրապարակել Մարլեն Էդոյանի` Հայաստանի խնդիրներին նվիրված «Արմենի կերպարը» փաստագրական ֆիլմի մասին: Ներկայումս ֆիլմը ցուցադրում է Մոնրեալի կինոթատրոններում:
«Montreal Gazette»-ը գրում է, որ Մոնրեալի բնակչուհի Մարլեն Էդոյանը մեծացել է Լիբանանում: Նա մեկ ամսով մեկնել է հայրենիք` ձգտելով միանալ իր արմատներին: Նա նպատակ չի ունեցել Հայաստանի անհանգիստ պատմության կամ ընթացիկ իրավիճակի մասին համապարփակ պատկերացում տալ, այլ ավելի շուտ, ծանոթանալ սովորական հայերի փորձին առաջին ձեռքից:
Նա հանդիպել է լեռան ստորոտին բնակավող ընտանիքի, դաշտից իր ավանակի հետ տուն վերադարձող ֆերմերի, խոտի հակերի վրա նստած կանանց հետ: Անկախությունը տարբեր խնդիրներ է առաջացրել, հիմնականում աշխատատեղերի բացակայության եւ ենթակառուցվածքների հետ կապված:
Երիտասարդ հայերը լքում են երկիրը` Ռուսաստանում աշխատելու համար: Նրանք, ովքեր մնում են կամ վերադարձել են, իրենց հայրենի հողին անմահ սեր են խոստանում, սակայն միաժամանակ պատմում են, թե ինչքան ծանր է կյանքը: Տարածաշրջանային եւ էթնիկ հակամարտությունն էլ ավելանում է անվստահության մթնոլորտին:
Էդոյանի ֆիլմում չկան որոշումներ, չկա դրամատիզմ, կա միայն պատմություն, մոռացված ժողովրդի սրտառուչ պատմություն, որի համար կյանքը երբեք հեշտ չի եղել: Լսելով` նա նրանց ձայնի իրավունք է տալիս:




























