Ապրիլի 22-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 63-ամյա Ռիմա Պ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա ապրիլի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193 հոդվածի (կանխամտածված սնանկություն) մեղադրանքով:




























