«Ռուս-հայկական ռազմավարական եւ հասարակական նախաձեռնությունների աջակցման կենտրոն» տարածաշրջանային հասարակական կազմակերպությունը Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է արել։
«Մոտենում է հայ ժողովրդի մեծ ողբերգության՝ Օսմանյան Թուրքիայի երիտթուրքերի կառավարության իրագործած Ցեղասպանության հերթական տարելիցը։ 2015 թվականի ապրիլի 24-ը յուրահատուկ տեղ է զբաղեցնում ոչ միայն Հայոց ցեղասպանության պատմության, այլեւ հայ ժողովրդի ողջ պատմության մեջ։ Հենց այդ օրն են Կոստանդնուպոլսում սկսվել հայ մշակութային, կրոնական, տնտեսական եւ քաղաքական վերնախավի զանգվածային ձերբակալությունները, ինչի հետեւանքով հայ մշակույթի ակնառու գործիչների մի ամբողջ աստղաբույլ ոչնչացվեց։
1915 թվականին, օգտվելով ռազմական իրավիճակից, թուրքերն անցան հայերի համատարած ու համընդհանուր ֆիզիկական ոչնչացման։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հայոց ցեղասպանությունն իրավործումն աննախադեպ բարբարոսություն էր։ Մեկուկես միլիոնից ավելի հայ գազանաբար սպանվել է, մյուսներին հաջողվել է փրկվել՝ փախչելով երկրից։ Հայերին ոչնչացնելու սատանայական ծրագիրը երիտթուրքական կառավարությունը մշակվել էր նախքան Առաջին համաշխարհային պատերազմը։ Իսկ այդ ծրագիրն իրագործելու համար «բարենպաստ» պայմաններն առաջ եկան պատերազմի սկզբի հետ»։




























