«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանել է ԲՀԿ-ի հասցեին հնչած մեղադրանքները:

«Ցանկանում են տեղեկացնել «Ժառանգություն» կուսակցության հարգելի գործընկերոջը, որ «Բարգավաճ Հայաստանը» գործում է բացառապես օրենքի սահմաններում եւ քարոզարշավի նյութերը տեղադրում է միայն քաղաքապետարանի կողմից հատկացված տեղերում: Ինձ կուսակցության որեւէ անդամի կամ կողմնակցի կողմից օրենքը խախտելու դեպքեր հայտնի չեն»,- ընդգծել է Նաիրա Զոհրաբյանը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ընդդիմադիր «Բարեւ Երեւան» դաշինքի համամասնական ցուցակի մեջ ընդգրկված Դանիել Իոանեսյանն այսօր` ապրիլի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իշխող ՀՀԿ-ի, ինչպես նաեւ ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի կողմից կատարված մի շարք խախտումներ են արձանագրվել: Նրա խոսքով` նախընտրական պաստառներ ամրացնելու համար նախատեսված ստենդների վրա ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն տեղադրել են օրենքը խախտող նյութեր. «A3 չափի պաստառների փոխարեն նրանք տեղադրել են մեծ եւ նույնիսկ նախատեսվածից շատ քանակով պաստառներ, ինչը եւս օրենքի խախտում է հանդիսանում»: