Հայաստանի կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր՝ ապրիլի 23-ին, գրությամբ դիմել է  ՀՀ մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին՝ ակնկալելով համապատասխան հանձնարարական իրենց ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ բացառելով պարտադրված դրամահավաքի որեւէ դրսեւորում:

Ըստ այդմ, հանձնարարվել է ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները՝ մայիսի 24-ին ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումը սովորողների համար իրական տոն դարձնելու, միջոցառումները դպրոցին, մանկավարժին եւ սովորողին վայել պահվածքով անցկացնելու համար:

Նույնաբովանդակ  շրջաբերական է ուղարկվել նաեւ ԿԳՆ ենթակայության ավագ դպրոցների տնօրեններին: