Սիրիայում ազատ են արձակվել առեւանգված քրիստոնյա եպիսկոպոսներ՝ Հալեպի ուղղափառ եկեղեցու թեմի առաջնորդ Գրիգորի Իբրահիմն ու Հալեպում հույն ուղղափառ եկեղեցու մետրոպոլիտ Պավել Յազիգին, հաղորդում է Vesti.ru-ն։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էին սիրիական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները, «չեչենների մի խումբ» կանգնեցրել է ավտոմեքենան, գերի վերցրել հոգեւորականներին եւ սպանել վարորդ սարկավագին։
Գրիգորի Իբրահիմը գնացել էր Թուրքիայի հետ սահմանին գտնվող անցակետ՝ Պավել Յազիգիին վերցնելու, նրանց բռնել էին հետադարձ ճանապարհին։ Առեւանգման փաստը հաստատել էր ընդդիմադիր Ազգային խորհրդի անդամ Աբդուլահադ Ստեֆոն։ Հայտնի է դարձել, որ զինված ընդդիմության կողմից հսկվող՝ Թուրքիային սահմանակից տարածքում տեղի ունեցած հանցագործությունը կատարել են Չեչնիայից ժամանած զինյալները։




























