Այսօր՝ ապրիլի 23-ին, ժամը 16.28-ին տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Արգավանդ ավտոճանապարհին` Արգավանդ գյուղի մատակայքում, բեռնատար ավտոմեքենան բախվել է ծառին, ինչի հետեւանքով ծառը շրջվել է ավտոմեքենայի վրա՝ ճանապարհը դարձնելով միակողմանի, ինչպես նաեւ վնասվել է էլեկտրական սյունը եւ գազի խողովակը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի 65 ՍԼ 589 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ծառին, ինչի հետեւանքով ծառը շրջվել է ավտոմեքենայի վրա:
Փրկարարներն իրականացրել են ծառահատման աշխատանքներ եւ ճանապարհը դարձել է երթեւեկելի:




























