ՀԱԿ ավագանու թեկնածու, արաբկիրցի Զոյա Թադեւոսյանն այսօր՝ ապրիլի 23-ին, Արաբկիր համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հորդորեց չքվեարկել ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի օգտին:

Այս ըտնտրությունները քաղաքական ընտրություններ են, այս ընտրութուններում դուք ընտրելու եք ոչ թե քաղաքապետ, այլ՝ ավագանի: ՀԱԿ համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Զոյա Թադեւոսյանը կոչ արեց չհավատալ ՀՀԿ-ի կողմից քարոզվող այն դրույթին, թե «ընտրում են քաղաքապետ, եւ Տարոն Մարգարյանը լավ տղա է, ու դուք պետք է գնաք ընտրեք քաղաքապետ», իրականում այդ օրը ընտրելու եք ՀՀԿ ավագանու ցուցակը:

«Տարոնը պատահական դարձավ քաղաքապետ, նրան 2009-ին չեն ընտրել: Ընտրել են Գագիկ Բեգլարյանին, հետո Բեգլարյանին Դոմինգոն տարավ, բերեցին Կարեն Կարապետյանին, որը ցուցակի հինգերորդ թե վեցերորդ համարն էր: Հետո Կարեն Կարապետյանը գնաց, տեսան ցուցակում էլ հարմար մեկը չկար, որ իրենց գողանալու գործընթացը ապահովեր, բերեցին այդ խեղճ տղային, խրեցին ճահիճի մեջ: Հիմա նա մինչեւ կոկորդը ճահիճի մեջ խրված երիտասարդ է եւ ուզի-չուզի ծառայելու է այդ իշխանություններին: Նա, չհասկանալով, գուցե խելքը չի կտրում, ծառայում է այդ իշխանություններին, որովհետեւ 150 միլիոն դոլար քաղաքի բյուջեից ընդամենը մեկ միլիոնի տերն է դարձել, մնացածն ուտում են իր տերերը»:

Իր ամփոփիչ ելույթում էլ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը բացահայտեց Երեւանի քաղաքապետարանի «ատկատները»: Նա ասաց, որ «սկսել է ատել մեր Երեւանի ծաղիկները, գիտեք այդ ծաղիկների մի հատը քաղաքապետարանի վրա ինչքան է նստել` 850 դրամ մի վարդակակաչը»: «Ատկատի տեղ ա էլ դու սուս, ատկատ են անում չե՞ք պատկերացնի: Սկզբից տեսա Երեւանում էն նստարաները, ասացի` էս ինչ սիրուն բան են անում, ասացի սիրուն, ճաշակով բան է, բայց հետո որ իմացա ինչ գնով են անում եւ ինչ ատկատ է գալիս այդտեղից, 405 դոլար է նստած մեր բյուջեի վրա, այնինչ ընդամենը 75 հազար դրամ են դրանք, մնացածը ատկատն է: Բորդյուրները մի քանի անգամ են շարում, որովհետեւ նենց փողոտ գործ է, մեկ շուն սպանելը 1000 դոլար է արժեցել, խեղճ շներն էլ սատկած են, որ գան բողոքեն, որ իրենք էդքան չեն եղել»,- ասաց պատգամավորր:

Նրա խոսքով` «իրենց ապրելակերպը փող աշխատելն է, շան, ծաղիկի նստարանի, վրա փող աշխատելը, սրանց աստվածը փողն է, երազը փողն է, ապրելու իմաստը փողն է, մնացած արժեքները դառնում են ոչնչություն, ով հանդուրժում է այս ամենը, ուրմեն աննամուս է»: