Ապրիլի 23-ին, ժամը 22.00-ի սահմաններում,  Արտաշատի Իսակովի փողոցում   «Մազդա-2» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ 2102» մակնիշի ավտոմեքենային, ապա այդ  ավտոմեքենաներին  է բախվել «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «ՎԱԶ 2102»-ի ուղեւորուհին  մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: