Ապրիլի 24-ին, ժամը 08.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 4 շենքի բակում վրաերթի է ենթարկել 40-ամյա մի տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: