Առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արեւմտյան, 2-7 մ/վրկ արագությամբ: Սկսվելու է ջերմաստիճանի աստիճանական տաքացում, առաջիկա 5 օրերին եղանակը կտաքանա 8-10 աստիճանով:
«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը, սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, ցերեկը` +17+19.
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը` -2+3, ցերեկը` +8+13,
Կոտայքում` գիշերը` -2+3, ցերեկը` +8+13,
Գեղարքունիքում` գիշերը` -2+3, ցերեկը` +8+13,
Լոռիում` գիշերը` +1+5, ցերեկը` +13+18,
Տավուշում` գիշերը` +2+6, ցերեկը` +15+20,
Արագածոտնի լեռներում` գիշերը` -2+3, ցերեկը` +8+13,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +3+6, ցերեկը` +15+18,
Արարատում` գիշերը` +4+7, ցերեկը` +17+20,
Արմավիրում` գիշերը` +4+7, ցերեկը` +17+20,
Վայոց ձորի լեռներում` գիշերը` -2+3, ցերեկը` +8+13,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +4+7, ցերեկը` +17+20,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +4+9, ցերեկը` +15+19,
Սյունիքի նախալեռներում` գիշերը` +2+7, ցերեկը` +9+14,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +4+8, ցերեկը` +8+13:




























