Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայն է խստացնել ներգաղթյալների՝ Ռուսաստան մուտքի կարգը, սակայն 2015 թվից շուտ դա անել չի հաջողվի: Այդ մասին Պուտինն ասել է «ուղիղ գծով» ասուլիսի ընթացքում:
Պատասխանելով Մոսկվայի մարզի բնակչուհու հարցին, թե ինչու են ներգաղթյալների համար վիզային մուտք մտցնում միայն 2015-ին, այլ ոչ հիմա, («Ներգաղթյալները թմրանյութեր են բերում, հանցագործություններ անում»,- ասել է կինը), Պուտինը բացատրել է, թե երկիրը պետք է հնարավորություն ունենա անձնագրեր տպել, համապատասխան փաստաթղթեր տա, նրանց ուղղակի ժամանակ է հարկավոր»: Աշխատանքի նման ծավալը կտեւի մեկուկես տարուց ոչ պակաս:
«Կարելի է փորձել արագացնել այդ գործընթացը, բայց մենք չենք կարող որեւէ նկրտում ներկայացնել մեր գործընկերներին: Որ դա քաղաքակիրթ լինի, պետք է մեր բյուջեից ֆինանսական օգնություն ցուցաբերենք այդ փաստաթղթերի պատաստման համար»,- ասել է Պուտինը:




























