Այսօր՝ ապրիլի 25-ին, աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՄԹ Արտաքին գործերի նախարարության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավար Քոլին Ռոբերթսը: Նա Հայաստանում կգտնվի ապրիլի 25-27-ը:

Բրիտանիայի դեսպանատնից հայտնում են, որ Քոլին Ռոբերթսի այցի նպատակն է ներկայացնել Միացյալ Թագավորության պատրաստակամությունը զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ եւ մասնավորապես ընդգծելու քաղաքական երկխոսությունը երկու երկրների միջեւ:

Քոլին Ռոբերթսը հանդիպումներ կունենա Հայաստանի կառավարության, քաղաքական կուսակցությունների եւ բիզնեսի ներկայացուցիչների հետ: