Ռուսաստանում նստեցնում են օրենքի խախտման, այլ ոչ քաղաքական դրդապատճառներով, «ուղիղ եթերով» ասուլիսին հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը` պատասխանելով «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի հարցին` Պուտինի երրորդ կառավարման օրոք «ստալինիզմի տարրերի» մասին: Վենեդիկտովը հարցրել է, թե ինչպես կարող են քաղաքական ենթատեքստ ունեցող քրգործները (նշվել են Pussy Riot-ի եւ Ալեքսեյ Նավալնիի գործերը) եւ ինտերնետում շփման սահմանափակումը համատեղվել Ռուսաստանի` որպես առաջատար գերտերության կարգավիճակի հետ: Նախագահը նկատել է, թե երկրում չկան քաղաքական դատաքննություններ եւ ցանցի ազատության սահմանափակում:

Պուտինը հայտարարել է, թե ստալինիզմի տարրերը, առաջին հերթին, ասոցացվում են ճամբարների հետ, որոնք այսօր չկան, բայց պետք է կարգ, կարգապահություն, հավասարություն օրենքի առջեւ: