Հայաստանի սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, ապրիլի 26-ին տեղի կունենա Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կառավարման միջազգային ինստիտուտի տնօրեն, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, իրավագիտության դոկտոր Ռոբերտ Ենգիբարյանի «Օ՜, Մարի» գրքի շնորհանդեսը:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը:

Միջոցառմանը կմասնակցեն Համաշխարհային հայկական կոնգրեսի, Հայաստանի ԳԱԱ պատմության ինստիտուտի, Հայաստանի գրողների միության, ԵՊՀ բանասիրական եւ ժուռնալիստիկայի ֆակուլտետների եւ այլ կազմակերպությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ, դասախոսներ, ինչպես նաեւ գրողներ, մտավորականներ եւ ուսանողներ:

Գիրքը հոգեբանական վեպ է: Հեղինակը ռեալիստական գրչով ներկայացնում է 60-70թթ. Խորհրդային Միության հասարակական-իրավական հարաբերությունները, քաղաքական իրավիճակը, հասարակության հոգեբանությունն ու բարքերը: