Ապրիլի 25-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երեւան-Երասխ ճանապարհի 29-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե արգելապատնեշին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: