Հայաստանի եւ Թուրքմենստանի նախագահների հեռախոսազրույցը եւ Հայաստանի նախագահին Թուրքմենաստան հրավիրելը զարմացրել է թուրքական մամուլին։
Թուրքական առաջատար լրատվամիջոցները անդրադարձել են Թուրքմենստանի եւ Հայաստանի նախագահներ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի եւ Սերժ Սարգսյանի միջեւ հեռախոսազրույցին, որի ժամանակ Բերդիմուհամեդովը Հայաստանի նախագահին ցանկացած հարմար պահի հրավիրել է Թուրքմենստան։
Թուրքական պարբերականներից «Աքշամը» հիշյալ տեղեկությունը վերնագրել է «Թուրքմենստանի եւ Հայաստանի զարմացնող մերձեցումը»։
Նշենք, որ Հայաստանի նախագահն ընդունել է Թուրքմենստան այցելելու իր գործընկերոջ հրավերը։ Այցի ժամկետները կճշտվեն դիվանագիտական խողովակներով:




























