Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցում հաշտության մեծ համաձայնագրին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
«Ես համաձայն եմ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից երեկ արված հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չկա»,- ասել է Մամեդյարովը: Նրա խոսքով` հակամարտող կողմերն արդեն մի քանի տարի է կարգավորման հարցը քննարկում են բանակցային ճանապարհով, սակայն այդ գործընթացը դեռ արդյունքներ չի տվել` նախարարները հանդիպում են, սակայն այդ բանակցությունները տրամաբանական ավարտ չեն ունենում:
Շատ հարցեր կան, որ հակամարտող կողմերը պետք է քննարկեն, այդ թվում «բռնի տեղահանվածների վերադարձ, կարգավիճակի որոշման հարցը եւ շատ այլ բաներ»,- ասել է Մամեդյարովը: «Մենք պատրաստ ենք խնդրում հաշտության մեջ համաձայնագրի շուրջ աշխատանքին»,- ասել է ադրբեջանցի նախարարը, հաղորդում է Trend-ը:
Նան նաեւ հաստատել է Լեհաստանի Կրակով քաղաքում Հայաստանի ԱԳ նախարարի հետ մայիսին կայանալիք հանդիպման մասին տեղեկությունը:




























