Թուրքիայում ձախակողմյան տեսակետներ կրող SOL պարբերականի միջազգային բաժնի խմբագիր Ալի Օրնեքը դատապարտվել է 1 տարի 2 ամիս ազատազրկման՝ ինտերնետում մի լուրի տակ նախագահ Գյուլի հասցեին քննադատական մեկնաբանություն գրելու համար։
Ինչպես տեղեկացնում է SOL-ը, Ալի Օրնեքը 2010 թվականին itisozluk.com ինտերնտետ կայքում «Աբդուլլահ Գյուլի համալսարան» վերնագրով լուրի տակ գրել էր հետեւյալ մեկնաբանությունը. «Ավարտածները կրկին Աբդուլլահ Գյուլի կյանքի դպրոցում են շարունակելու սովորել։ Այդ կյանքի դպրոցում տիրում է գործազրկություն եւ կաշառակերություն»։
Այս մեկնաբանությունը Ստամբուլի քաղաքացիական գործերով 19-րդ դատարանը համարել է որպես անձնական վիրավորանք՝ դատապարտելով Ալի Օրնեքին 1 տարի 2 ամիս պայմանական ազատազրկման։




























