«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներն, այսօր` ապրիլի 26-ին, գործադուլ են արել. նրանք չեն բացել իրենց կրպակները եւ պահանջում են տեղի համար վճարվող գումարի չափը վերանայել:

Աշխատակիցները նշեցին, որ այդ վարձավճարը չի ավելացել, պարզապես եթե նախկինում կարողանում էին դա վճարել, այժմ չեն կարողանում, քանի որ առեւտուր չկա: Գործադուլ անողներին լսելու է եկել նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը, ով բանակցել է շուկայի ղեկավարության հետ:

Որոշում է կայացվել աշխատակինցերին հորդորդել վերադառնալ աշխատանքի, շարունակել աշխատել, մինչեւ մայիսի 2-ին այդ հարցը բարձրացնեն Կառավարությունում, քննարկումներ անցկացնեն շահագրգիռ կողմերի հետ:

Ակցիայի մասնակիցներից մեկը հայտնեց, որ գործադուլավոր առեւտրականնները վճռական են տրամադրված, եւ եթե նրանց պահանջը չբավարարվի, պատրաստվում են բողոքի ցույց անել նախագահի նստավայրի առջեւ: