Հաճախ, երբ քննադատության թիրախ են դարձնում վարչապետին կամ քաղաքապետին, հիշեցնում եմ, որ գլխավոր ստարտեգը նախագահն է՝ Ֆրանկլին Ռուզվելտը, իսկ նրանք կատարողներն են: Այս մասին, այսօր` ապրիլի 26-ին, մամուլի ասուլիսում նշեց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն՝ անդրադառնալով վարչապետի վերանշանակմանը:

Նրա խոսքով՝ քաղաքական պրարաբներ շատ ունենք, սակայն գլխավոր գաղափարական պատվիրատու չկա:

«Քաղաքապետի պաշտոնի համար վեց թեկնածու պայքարում են, բայց չգիտեն այդ ինստիտուտի դերն ու նշանակությունը: Քաղաքապետարանում իրենց դերը չգիտեն ծաղիկ ցանենք, ծաղիկ ջրենք, ասֆալտ փռենք, ասֆալտ լվանանք: Մինչեւ ե՞րբ կարելի է լիֆտեր կարկատել: Այնինչ գլխավոր ֆունկցիան քաղաքաշինական ֆունկցիան է»,- ավելացրեց Դավիթ Հակոբյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am