Հայ հասարակությունն սկսել է չափից ավելի քաղաքականացված վիճակից հետ կանգնել։ Այս մասին հայտարարել է իշխող Հանրապետական  կուսակցությունից Երեւանի ավագանու անդամի թեկնածու Լեւոն Իգիթյանը։ Նրա խոսքով, 20 տարի մարդանց մտքերը զբաղված են եղել քաղաքական բամբասանքով ու քննարկումներով։ «Սակայն այժմ մեր քաղաքացիները հակած են դեպի իրական գործունեությունը։ Ըստ աշխատանքի էլ տրվում են գնահատականներ. առաջին հերթին գնահատվում է մարդը, ով լուրջ աշխատանք է կատարել», – հայտարարել է Իգիթյանը։

Նրա խոսքով՝ իր համար անձամբ կարեւորը հայրենի քաղաքին օգուտ բերելն է, կարեւոր չէ, թե որ կուսակցության հետ։ «Եթե առաջարկ ստանայի մեկ այլ կուսակցությունից, կմիանայի նրա ցուցակին, ոչ թե աջերին կամ ձախերին նախընտրելու, այլ՝ քաղաքի բարօրության համար աշխատելու համար։ Դրանից բացի, ես հարգում եմ Տարոն Մարգարյանին եւ ոչ այնքան որպես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, որքան որպես մարդը, ով քաղաքապետ եղած տարիներին շատ բան է արել հարազատ քաղաքի համար», – հայտարարել է Լեւոն Իգիթյանը։

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին։ ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորում է քաղաքապետի պաշտոնի հավակնորդ, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։