«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 26-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 409.56 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.42%-ով, կամ 1.34 դրամով:
Բորսայում այսօր վաճառվել է 6.4 մլն. դոլար: Ամենայն հավանականությամբ` ՀՀ կենտրոնական բանկը միջամտել է փոխարժեքին եւ շուկայից հավաքել է «ավելորդ» դոլարները` դրամի հետագա ամրապնդումը թույլ չտալու համար:
Կանխիկ արտարժույթի շուկայում երեկվա համեմատ էական փոփոխություններ չկան: Դոլարը որպես կանոն վաճառվում է 412 դրամով, առքի փոխարժեքը տատանվում է 408-410 միջակայքում:
Forex միջազգային շուկայում եվրոն այսօր մի փոքր ամրապնդվել է դոլարի նկատմամբ եւ սակարկվել է մինչեւ 1.3094 դոլարով: Դրան նպաստել է Goldman Sachs-ի այն կանխատեսումը, որ Եվրոպայի կենտրոնական բանկը հաջորդ շաբաթ կնվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31.2196 ռուբլի: Դոլարը թուլացել է ռուբլու նկատմամբ:



























