Վրաստանի Պաշտպանության նախարարության փաստաթղթերում Ռուսաստանի մասին այլեւս սուր եւ թշնամական այնպիսի գրառումներ չկան, ինչպիսիք էին Անվտանգության խորհրդի կողմից մշակված անվտանգության կոնցեպցիայի մեջ, հայտնել է ապրիլի 26-ին վարչապես Բիձինա Իվանիշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաալիքի «Դիրքորոշում» հողորդման ժամանակ:
Նրա խոսքով, նոր հայեցակարգում, ինչպես եւ արտաքին կապերով զբաղվող խորդրդարանական կոմիտեի կողմից ընդունված փաստաթղթում, տոնայնությունը մեղմացված է: Նոր կառավարությունը` ի տարբերություն հին կառավարության, փոխել է Ռուսաստանի հանդեպ իր վարած քաղաքականությունը: Հենց դա էլ օգնել է վրացական արտադրանքին ռուսական շուկա վերադառնալ:
«Ռուսաստանի հետ կապերի վերահաստատման սկիզբը վատը չէ...Ինձ մոտ տարածքային ամբողջականության մոտակա վերականգնման եւ սպասողականության էյֆորիայի զգացում չկա: Բայց գալիք տարիներին մենք պետք է կարողանանք իրական ժողովրդավարական ինստիտուտներ կառուցել: Վրաստանը պետք է ժողովրդավարության փարոս դառնա: Ռուսաստանը միայնակ չի լուծի Աբխազիայի եւ Օսեթիայի հարցը. շատ բաներ կախված են նաեւ մեր եղբայրներից: Նրանց մոտ պետք է վերադառնալու ցանկություն առաջանա: Դրա համար մենք պետք է Վրաստանը հետաքրքիր երկիր դարձնենք», նշել է վաչապետը, հայտնում է «Interpressnews»-ը:




























