Ապրիլի 26-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1991 թ. ծնված Սարգիս Կ.-ն, նույն թվականին ծնված Միքայել Մ.-ն եւ 1990 թ. ծնված Տիգրան Չ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Սարգիս Կ.-ն եւ Տիգրան Չ.-ն վնասվածքներն ստացել են ժամը 22.30-ի սահմաններում, Հաղթանակ զբոսայգում գտնվող անմար կրակի մոտ՝ վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից գազային ատրճանակից արձակած կրակոցների հետեւանքով, իսկ Միքայել Մ.-ն՝ նույն վիճաբանության ընթացքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի անհայտ վարորդի կողմից նրան վրաերթի ենթարկելու հետեւանքով:
Ապրիլի 27-ին, ժամը 02.00-ին, Միքայել Մ.-ից եւ Տիգրան Չ.-ից ընդունվել են հաղորդումներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սարգիս Կ.-ին հայտնաբերելու եւ նրանից հաղորդում ընդունելու, Սարգիս Կ.-ին, Միքայել Մ.-ին եւ Տիգրան Չ.-ին վնասվածքներ պատճառած անձանց, ինչպես եւ նշված ավտոմեքենան ու գազային ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:



























