Ապրիլի 29-ին, ժամը 00.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել վթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Նիվա» մակնիշի 57LL934 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել մոտակա ձորը, ինչի հետեւանքով վարորդ՝ 1986 թ. ծնված Գարիկ Այդինյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Իջեւանի ԲԿ, որտեղ նրա վիճակը բճիշկները գնահատել են բավարար:




























