Ապրիլի 28-ին, ժամը  23.44-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկունք գյուղում` խնձորի այգիների մոտակայքում, կովն ընկել է ջրանցքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները կովին անվնաս դուրս են բերել ջրանցքից: