Ապրիլի 28-ին, ժամը  22.20-ին ահազանգ է ստացվել, որ Սեւան-Ճամբարակ ավտոճանապարհի 2րդ կմ-ում՝ Սեւանի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Օպել Սինտրա» մակնիշի 28օօ692 պետհամարանիշի եւ «ՎԱԶ-21011» մակնիշի 34TT806  պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Օպել Սինտրա» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել, որը մարվել է տեղի ուժերով: ՃՏՊ-ի հետեւանքով «Օպել Սինտրա» մակնիշի վարորդ` 1973 թ. ծնված  Մերուժան Մկրտչյանը եւ ուղեւոր Նարեկ Հովհաննիսյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ  եւ տեղափոխվել Սեւանի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: