Իրականությունն այն է, որ 140 մլն բնակչությամբ հյուսիսային ատոմային գերտերությունը որեւէ տեղ չի անհետանալու, եւ մենք պետք է դրա հետ ինչ-որ բան անենք: Այդ մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան Radio Free Europe-ին տված հարցազրույցում` մեկնաբանելով Վրաստանի դիրքորոշումը Ռուսաստանի վերաբերյալ: Նա նկատել է, որ Վրաստանն առանձնակի պատրանքներ չունի, թե Ռուսաստանը կփոխի իր քաղաքականությունը, բայց ցանկանում է հանել լարվածությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում, որ ազատ տարածք եւ զարգանալու հնարավորություն ունենա:

«Մենք պետք է համբերություն ունենանք, պետք է խորամանկենք Ռուսաստանին»,- կարծում է Ալասանիան: Նրա խոսքով, Վրաստանին տարածք է հարկավոր զարգացման համար: Ապագայում նա պատմական հնարավորություն կունենա մտնելու ՆԱՏՕ եւ Եվրամիություն, ինչպես արել են բալթյան պետությունները: «Բայց մենք պետք է պատրաստ լինենք դրան` բարեփոխումների, ինստիտուտների, տնտեսության առումով… Երբ նման հնարավորություն լինի, կանենք դա»,- ասել է նա:

«Իրականությունն այն է, որ 140 մլն բնակչությամբ հյուսիսային ատոմային գերտերությունը որեւէ տեղ չի անհետանալու, եւ մենք պետք է դրա հետ ինչ-որ բան անենք: Իսկ ի՞նչ պետք է անենք, զարգացնենք հարաբերությունները»,- ասել է Ալասանիան: