Հայ-ադրբեջանական սահմանին ապրիլի 30-ին կայանալու է ԵԱՀԿ հերթական դիտարկումը:  Այն կայանալու է Կայանավան գյուղի (Տավուշի մարզ, Հայաստան) եւ Բալա Ջաֆարլի գյուղի (Ղազախի շրջան, Ադրբեջան) ուղղությամբ:

Հայկական կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Եվգենի Շարովը, Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, նրա անձնական օգնական Իրժի Աբերլեն եւ Ջոնաթան Ֆերրաբին: