Այսօր՝ ապրիլի 29-ի առավոտյան, Դամասկոսի կենտրոնում գտնվող Մեզզե թաղամասում մահափորձ է կատարվել Սիրիայի վարչապես Վայիլ Ալ-Հալքիի դեմ: Դամասկոսից ստացված տվայլներով` Սիրիայի մայրաքաղաքում հերթական ահաբեկչական գործողությունն է տեղի ունեցել, որի արդյունքում տուժածներ կան: Զոհերի կամ վիրավորների թվի մասին դեռ տեղեկություն չկա:
Ինչպես հաղորդում է Սիրիայի ՍԱՆԱ պետական տեղեկատվական գործակալությունը, «Մեզզեում տեղի ունեցած ահաբեկչությունը վարչապետ Վայիլ Ալ-Հալկիի դեմ էր ուղղված, ինքը`վարչապետը, չի տուժել»:
Նշենք, որ թեեւ գոյություն ունի փոխնախագահի պաշտոնը, կառավարության ղեկավարը Սիրիայում երկրորդ մարդն է:




























