Հայաստանում կհիմնվի «ռուսական վարժարան»: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության առաջարկով՝ մայիսի 2-ի ՀՀ կառավարության նիստի օրակարգ է մտել «Ռուսական վարժարան» հիմնադրամ եւ կրթական հաստատություն ստեղծելու մասին ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ համաձայնագրին հավանություն տալու հարցը:

Որոշման հիմնավորման մեջ նշվել է, որ վարժարանը բարենպաստ պայմաններ կստեղծի ՀՀ քաղաքացիների, ինչպես նաեւ ՀՀ-ում բնակվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների երեխաների համար Հայաստանում ռուսերենով միջնակարգ կրթության երրորդ աստիճանի հանրակրթական ծրագիր իրականացնելու եւ որակյալ կրթություն կազմակերպելու համար: