Պրիշտինայում ապրիլի 29-ին հինգ մարդ է դատապարտվել այսպես կոչված «Մեդիկուս» կլինիկայի գործով` դոնորական օրգանների ապօրինի առեւտրի գործով, հաղորդում է Եվրամիության` Կոսովոյում օրենքի եւ իրավակարգի գերակայության առաքելության մամուլի ծառայությունը:
Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում «Մեդիկուս» մասնավոր կլինիկան սկանդալային համբավ է ստացել 2008թ.: Քննիչները պարզել են, որ այդ կլինիկայում Իսրայելի 23-ամյա քաղաքացու օրգանն ապօրինաբար պատվաստել են Իսրայելի 70-ամյա քաղաքացու: Հաճախորդը 120 հազար եվրո էր վճարել: Կլինիկան փակվել էր նույն 2008թ.:
Դատարանը կլինիկայի ղեկավար Լյուֆթի Դերվիշիին դատապարտել էր 8 տարվա ազատազրկման եւ 10 հազար եվրո տուգանքի, նրա որդի Արբանին` 7 տարվա եւ երեք ամսվա ազատազրկման, անեսթեզիոլոգ Սոկոլ հայդինին դատապարտվել է 3 տարվա, իսկ Իսլամ Բիտիչին եւ Սուլեյման Դուլը` մեկական տարի պայմանական ազատազրկման:
Եւս երկու ամբաստանյալների վրայից մեղադրանքը հանվել է:
Դատարանը պարզել էր, որ կլինիկայում ավելի քան 30 ապօրինի վիրահատություն է կատարվել: Դոնորներ էին դարձել կարիքավոր անձինք Ռուսաստանից, Մոլդովայից, Ղազախստանից եւ Թուրքիայից` խոստանալով 15 հազար եվրո, իսկ հաճախորդները 100 հազար եվրո են վճարել:
Պարզվել է, որ ապօրինի բիզնեսի կազմակերպիչներն են նաեւ հրեա Մոշե Հարրելն ու թուրք վիրաբույժ Յուսուֆ Սոնմեզը, որոնց հաջողվել է թաքնվել քննությունից:




























