«Բելգորոդի հրաձիգ» Սերգեյ Պոմազունին, ով վեց մարդ էր սպանել, հոգեբուժական փորձաքննության համար կուղարկեն Մոսկվա:
Տեղական հոգեբույժներն արդեն նրան նախնական «անձի աֆեկտիվ խանգարումներ` կպչուն կրկնվող գաղափարներով» ախտորոշում են տվել, «Իզվեստիա»-ին հայտնել են իրավապահ մարմիններից: Դա այսպես կոչված երկբեւեռ խանգարման տեսակներից է, որը կարող է ընթանալ մեծ ամպլիտուդներով, իրական մանիակալ վիճակներով, երբ մարդն ի վիճակի չէ վերահսկել իր վարքը:
Մարդկանց գնդակահարելուց հետո Պոմազունի մոտ ռեմիսիայի վիճակ է սկսվել: Ուստի դեպքի վայրից թաքնվելու նրա փորձերը տրամաբանական են թվում:
Հոգեբանի կարծիքով, Պոմազունն այդ քայլին գնացել է հոր ճնշումների, «կարեւոր շատ բաներ գնելուց հրաժարվելու պատճառով է եղել»: Հոր կողմից ճնշումները նվաստացրել են նրա արժանապատվությունը, եւ նա փորձել է հորը եւ մնացածներին ցույց տալ, թե ինչ-որ բան արժե:




























