Ռուսաստանի Ժուկովսկ քաղաքի դպրոցներից մեկի աշակերտը ինքնասպան է եղել` նետվելով 16-հարկանի շենքի տանիքից: Ինքնասպանությունից առաջ տղան SMS է ուղարկել հորը եւ զանգահարել համադասարանցուն:
Ոստիկանության տվյալներով, նա ինքնասպան է եղել ապրիլի 29-ի երեկոյան: 21:30 հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Գորելնիկի փողոցում տանիքից ընկած մարդ կա:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ զոհվածը 11-րդ դասարանի աշակերտ է, իսկ դեպքը ինքնասպանություն է, հայտնում է NTV-ն:




























