Եգիպտոսի Ալ Աժար խոշորագույն իսլամական համալսարանում մեկ ամսվա ընթացքում զանգվածային թունավորման երկրորդ դեպքն է գրանցվել։ Նախօրեին 90 ուսանող հոսպիտալացվել է ուսումնական հաստատության տարածքում գտնվող սրճարանում սնվելուց հետո: Ապրիլի սկզբին Ալ Աժար համալսարանի մոտ 460 ուսանող տարբեր աստիճանի բարդության թունավորումով հիվանդանոց է ընկել։ Նրանց համակուրսեցիները փողոց են դուրս եկել՝ պաշտոնատար անձանց անփութության նկատմամբ իրենց վրդովմունքն արտահայտելու եւ փակել Կահիրեի արվարձանում գտնվող համալսարանի շենքի դիմացի ճանապարհը։

Թունավորման առաջին դեպքի հետաքննության արդյունքում Ain Shams հիվանդանոցի թունավորման բաժնի աշխատակիցը եզրակացրել է, որ պատճառը ժամկետանց սնունդն է, հաղորդում է RT-ն։

Եգիպտոսի վարչապետ Հիշամ Քանդիլը հիվանդանոցում այցելել է տուժածներին եւ Ներքին գործերի նախարարությանը հանձնարարել շտապ հետաքննություն անցկացնել։