Բելգիական մասնավոր RTL-TVI հեռուստաալիքի ղեկավարությունը հեռացրել է եղանակի տեսության հայտնի հաղորդավար Լյուկ Տրյուլեմանսին, ով 20 տարի աշխատում էր այդ ալիքում, ռասիստական եւ իսլամոֆոբիական գրառման համար:
Տրյուլեմանսն իր էջում կարծիք էր գրել ներգաղթի խնդիրների եւ մահմեդականների ինտեգրման մասին` առաջարկելով կամ հետեւել Բելգիայի արժեքներին ու ավանդույթներին, կամ վերադանալ պատմական հայրենիք եւ ապրել սեփական օրենքներով:
Երբ նրա արտահայտությունները բուռն արձագանք գտան, հեռուստաալիքի ղեկավարությունը որոշեց, որ դրանք անհամատեղելի են հանրային անձի կարգավիճակի հետ եւ հեռացրեց Տրյուլեմանսին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Հաղորդավարն արդեն ներողություն է խնդրել գրառման համար` այն հեռացնելով Facebook-ից: Նա նաեւ նշել է, թե իր ղեկավարությունն իրեն ասել է, որ այլ ելք չուներ, քանի որ ճնշման էր ենթարկվում:




























