Facebook սոցցանցի լսարանը մեկ ամսում նվազել է մի քանի միլիոն օգտատեր խոշորագույն շուկաներում` նշվում է անկախ հետազոտություններում: Facebook-ից բաժին են փախցնում այլընտրանքային սոցիալական ցանցերը, իկսկ օգտատերերը որոնում են թարմ օնլայն-հարթակներ:

Անցած ամիս ցանցը լքել են 6 միլիոն օգտատերեր, ինչը, ըստ SocialBakers-ի, նշանակում է 4 տոկոսի կորուստ: Մեծ Բրիտանիայում անկումը հասել է 4,5 տոկոսի, հոսքը` 1,4 մլնի: Վերջին կես տարում ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում լսարանը նվազել է 9 մլն եւ 2 մլն համապատասխանաբար, հաղորդում է «Վեստի.Էկոնոմիկան»:

Շարքերը նվազել են նաեւ Կանադայում, Իսպանիայում Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, որտեղ Facebook-ի դիրքերն ավանդաբար ուժեղ են եղել:

Այլընտրանքային սոցցանցերը, ընդհակառակը, նոր հորիզոններ են նվաճում, Instagram-ը 18 ամսում աճել է 30 մլն-ով:

Facebook-ն ակտիվորեն աճում է Հարավային Ամերիկայում, Բրազիլիայում աճը կազմել է 6 տոկոս եւ հասել է 70 մլն-ի:

Նվազում է նաեւ սոցցանցում անցկացրած ժամանակը` 2012թ. դեկտեմբերին միջին ժամանակահատվածը կազմել է 121 րոպե, փետրվարին` 115 րոպե: