Արգենտինայում բնակվող Էռնեկյանների ընտանիքը, որը միլիարդատեր է դարձել լրատվամիջոցների եւ օդանավակայանների շնորհիվ, նախատեսում է կառավարության առաջին գործընկերը դառնալ գազի եւ նավթի արդյունահանման գործում: Այս մասին հաղորդում է «Bloomberg»-ը:

Էդուարդո Էռնեկյանը, ում կարողությունը կազմում է 1,3 մլրդ դոլար, 700 մլն դոլար է խոստացել երկու գործարքների համար՝ նպատակ ունենալով արագացնել համագործակցությունը Արգենտիայի պետական YPF ընկերության հետ՝ գազի ու նավթի արդյունահանման ոլորտում:

YPF-ի հետ նախնակն համաձայնությունից հետո, 70-ամյա Էռնեկյանը նախորդ շաբաթ առաջին 200 մլն դոլար է վճարել Compania General de Combustibles ընկերության 81 տոկոսը ձեռք բերելու համար, որը նավթի արտադրությամբ է զբաղվում:

«Այս ձեռքբերումը ռազմավարական նշանակություն ունի եւ վառ վկայություն է, որ մեր գործարքը YPF-ի հետ կարագանա եւ մոտ ժամանակներս կստորագրվի: Մենք հաստատ մինչեւ տարեվերջ կստորագրենք համաձայնագիրը»,-լրագրողներին ասել է Ուգո Էռնեկյանը, ով Էդուարդո Էռնեկյանի զարմիկն է:

Նշենք, որ իր «Corporacion America» ընկերության միջոցով Էռնեկյանը Լատինական Ամերիկայի եւ Եվրոպայի երկրներում շահագործում է49 օդանավակայաններ: