Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը քննում է սարսափելի գործի հանգամանքները, որի գլխավոր դերակատարուհին երեք երեխաների խորթ մայրն է: Կինը, ում դատապարտել են 5 տարվա ազատազրկման, շատ էր ցանկանում 4-րդ երեխային որդեգրել: Երբ խնամակալության մարմինները հրաժարվել են քննարկել նրա հայտը, նա ստիպել է հղիանալ իր 16-ամյա դտսերը:
Ինչպես գրում է The Daily Mail-ը, բրիտանուհին երեք երեխա է որդեգրել: Առողջական խնդիրները նրան թույլ չեն տվել սեփական երեխաներն ունենալ, ուստի նա որոշել է որպես «ինկուբատոր» օգտագործել սեփական դստերը:
Երբ աղջիկը դարձել է 14 տարեկան, խորթ մայրը համացանցի միջոցով կենսանյութերի նմուշներ է պատվիրել: Բեղմնավորման առաջին փորձն անհաջող է անցել եւ աշակերտուհու մոտ աբորտ է եղել, սակայն խորթ մայրը չի հանձնվել: 16 տարեկան հասակում նրա դուստրը հղիացել է անհայտ դոնորից:
Ավելի ուշ ոստիկանությունը պարզել է, որ խորթ մայրը դստերը ստիպել է խացախ եւ լիմոնի թթու օգտագործել, մտածելով, որ դա կարող է ազդել երեխայի սեռի վրա (մայրը աղջիկ էր ուզում):
Մանկատան աշխատակիցները նկատել են, որ մայրը դստեր հանդեպ թշնամաբար է տրամադրված: Նա արգելել է դստերը կրծքով կերակրել երեխային, փորձել է խլել նորածնին նրա ձեռքից եւ դուրս բերել հիվանդասենյակից: Հենց այդ տարօրինակ վարքն էլ պատճառ է դարձել, որ բացվի ճշմարտությունը:




























