Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ապահովված ընտանիքում ապրող դեռահասները մյուսներից շատ են տառապում տարբեր ալերգիաներից։

Վիճակագրության ազգային կենտրոնում հաշվել են, որ վերջին 10 տարում ԱՄՆ-ում աճել է ալերգիայի որեւէ տեսակով տառապող մարդկանց թիվը։ Մթերքից ստացած ալերգիայի դեպքերի գրանցված թիվն աճել է համարյա 50 տոկոսով։ Ալերգիկ էքզեմա ունեցող մարդկանց քանակն աճել է 70 տոկոսով։

Տվյալ վիճակագրության համաձայն փորձագետները նշում են, որ հիվանդության տոկոսն ավելի բարձր է ապահովված ընտանիքների դեռահասների, քան ավելի աղքատ ապրող, օրինակ՝ ներգաղթած ընտանիքի երեխաների շրջանում, գրում է MedikForum-ը։

Սակայն հետազոտությունն իրականացրած ոչ մի գիտնական առայժմ չի կարող հստակ բացատրել ալերգիայի տարածվածության նման անհավասարաչափ բաշխումը։