Հունաստանի մերկ հեծանվորդների միջազգային ընկերակցությունը մերկ բողոքի ակցիա է արել ի նշան համերաշխության FEMEN-ի թունիսցի ակտիվիստուհի Ամինա Թայլերի` իրենց մարմինների վրա կարգախոսներ գրելով: Հիշեցնենք, որ Թայլերին մահմեդական կրոնավորները մահապատժի են դատապարտել:

«Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Ամինային եւ բոլոր հալածված կանանց  աշխարհում, եւ պահանջում ենք ընտրության ազատություն կանանց համար, իրենց մարմինը տնօրինելու ազատություն: Կինը իրավունք ունի ընտրել, թե ինչ հագուստ հագնի, եւ այդ ընտրության մեջ իրեն պետք է անվտանգ զգա: Հունաստանը ձեզ հետ է: ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՄԻՆԱՅԻՆ»,- գրել են ակցիայի մանսակիցները: