Մեծ Բրիտանիայի գրասենյակային աշխատողները թվել են գործընկերների ամենանյարդայնացնող սովորությունները: «Նրանք ձեզ էլեկտրոնային նամակներ են ուղարկում, թեեւ նստած են հենց ձեր դիմաց: Ճաշելուց հետո նրանք սեղանին են թողնում իրեն ափսեն, որից հոտ է գալիս: Իսկ նրանց բջջային հեռախոսի զանգը շատ բարձր է»,- թվարկել է Daily Mail-ը:

Նաեւ պարզվել է, որ «ամենասարսափելի» գործընկերներն ուշանում են աշխատանքից եւ հանդիպումներից, անընդմեջ ընդմիջումներ են անում եւ հիվանդ վիճակում գալիս են աշխատանքի: Բացի այդ «նյարդայնացնող» աշխատակիցներն անընդհատ բամբասում են, հրապարակայնորեն քննարկում են գաղտնի աշխատանքը եւ երեխաներին գրասենյակ են բերում: Բացի այդ` նրանք գրասենյակային ժարգոն շատ են կիրառում, այդ թվում նաեւ «ոչ շաբլոն մտածելակերպ», «առաջ շարժվել» եւ «եկեք խոսենք» արտահայտությունները:

Աշխատողներին հունից հանող այլ գործոնների մեջ մտնում է ղեկավարության անուշադրությունը` հարկ չհամարելով ենթականերին անվճար սուրճով եւ թեյով ապահովել: Առանձին դեպքերում նյարդայնացնող է նաեւ արտաքին անհարկի տեսքը, օրինակ` հյուսած կոշիկներ հագնելը:

Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչը կբարձրացնի աշխատողի տրամադրությունը` 62%-ը այն կարծիքին է եղել, որ դա ղեկավարության կողմից կատարված աշխատանքի դիմած շնորհակալության խոսքն է: Բացի այդ` մի որոշ զանգված պատասխանել է, որ իրեն կուրախացնի գործընկերոջ ծննդյան օրվա կապակցությամբ բերված խմորեղենը, նշել է Sky News-ը:

Institute of Leadership & Management-ի սոցհարցմանը մասնակցել են ավելի քան 2 հազար գրասենյակային աշխատողներ: