Միջազգային օդերեւութաբանական կազմակերպության (WMO) զեկույցում 2012 թվականը վերջին 160 տարիների ընթացքում իններորդ ռեկորդային շոգ տարի է հայտարարվել:
Համաձայն զեկույցի` անցյալ տարի 1961-1990 թվականից հետո երկրի եւ օվկիանոսի գլոբալ տարեկան ջերմաստիճանը 27-րդ անգամ միջինից բարձր է եղել: Մասնագետների գնահատականով` 2012 թվականին ջերմաստիճանը միջինից 0,45 աստիճան (±0,11°C սխալմամբ) բարձր է եղել:
Մասնագետները նշել են, որ թեեւ էլ-Նինյո ցիկլիկ մթնոլորտային գործոնին հակադիր Լա Նինյոյի ազդեցությանը, որը Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում նվազեցնում է ջերմաստիճանը, ջերմաստիճանի բարձրացումը շարունակվում է:
Զեկույցում նաեւ նշվել է հյուսիսային բեւեռի սառույցի շերտի նվազման մասին: Այն 2007 թվականին գրանցված նախորդ ռեկորդից 18%-ով ավելի խորն է եղել: Միաժամանակ, Անտարկտիկայի սառույցի շերտը 1979-2000 թվականների միջինի համեմատ աճել է 16%-ով:




























