Գիտնականների կարծիքով՝ սովորական մարդու օրգանիզմի համար օրական 5 ժամը լրիվ բավական է լիարժեք քուն ստանալու համար, որը կաշխուժացնի, կթարմացնի ու նոր ուժեր կտա: Բայց 5 ժամ քնելու համար անհրաժեշտ է հետեւել քնի մի շարք սկզբունքների եւ կանոնների:
Գիտնականներն առաջարկում են.
Քնելուց առաջ թուլանալ (պետք չէ քնել խնդիրների ու ապրումների հետ միասին. դրա համար 10-15 րոպե հատկացրեք գեղեցիկ ինչ-որ բանի մասին մտքերին կամ հանգստացնող երաժշտություն լսեք)։
Քնելուց առաջ չծանրաբեռնել ստամոքսը եւ գիշերը չչարաշահել սնունդը (հակառակ դեպքում օրգանիզմն իր էներգիան կվատնի ոչ թե ուժերի վերականգնման, այլ սնունդը մարսելու վրա)։
Քնելու հատուկ պարագաներ օգտագործել. բուրավետ խոտերով հանգստացնող բարձ (դրա համար հատկապես հարմար կլինեն գայլուկի կոները), անհրաժեշտության դեպքում՝ աչքերի կապեր ու ականջակալներ։
Քնելուց առաջ տաք ցնցուղ ընդունել (սա ոչ միայն հիգենայի միջոց է, այլ նաեւ օրվա ընթացքում կուտակված տեղեկության, տպավորությունների ու հույզերի հրաշալի «լվացում». ջուրն ամենալավն է «տանում» դրանք իր հետ՝ հանգստացնելով մարմինը)։
Տաք վերմակով քնել (ցրտին մարդը շատ ավելի վատ է քնում, քան տաք ժամանակ)։
Օրգանիզմը հստակ հարմարեցնել 5 ժամանոց քնին (սովորաբար նման ռիթմին օրգանզմը հարմարվում է միջինում 1 ամսվա ընթացքում)։
Շաբաթվա մեջ առանձնացնել մեկ օր (ցանկալի է՝ աշխատանքային), երբ կարելի է հանգիստ «մի բոլ» քնել, այսինքն՝ սովորականից երկար (մոտ 8 ժամ)։
Քնելու պառկել մինչեւ 24:00. այդ ժամանակահատվածում մարդու օրգանիզմն ավելի արագ ու լավ է հանգստանում (կեսգիշերից հետո երկու ժամ քունը հավասար է մինչեւ կեսգիշեր մեկ ժամ քնին. սա շեշտում էր դեռեւս Պոլ Բրեգը)։



























